“Գրադարանային գործը Ալեքսանդրապոլում 19-րդ դարի կեսին”

29.11.2017թ. Գրադարանի ընթերցարանում անցկացվեց հանդիպում ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների հետ: Հանդիպմանը “Գրադարանային գործը Ալեքսանդրապոլում 19-րդ դարի կեսին” թեմայով զեկուցումով հանդես եկավ կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Այվազյանը: Կենտրոնի քարտուղար ,արվեստաբանության գիտությունների թեկնածու Հասմիկ Հարությունյանը հանդիպման բացման իր խոսքում մասնավորապես նշեց, որ խոսվելու է մշակութային ոլորտի քիչ ուսումնասիրված ճակատներից մեկի` գրադարանների մասին: Ալեքսանդրապոլ բնակավայրում վիճակային դպրոցների, տարբեր հասարակական խավերի ընկերությունների, ծիսական/եկեղեցապատկան և այլ գրադարան- ընթերցարանների ստեղծման, խնդիրների ու գործունեության և այլ հարցերի մասին բանախոսի հետաքրքիր ու հանգամանալից ելույթը կազմված էր արխիվային տեղեկությունների և գրավոր այլ աղբյուրների հիման վրա և լսվեց մեծ հետաքրքրությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյումրի քաղաքի ԳԿՀ-ի և «Ախուրյանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ուսանողներ: Կատարվեց մտքերի փոխանակություն` հետագա համագործակցության ակնկալիքով: