“Եվրոպական ժառանգության օրեր”

Սեպտեմբերի 30-ին, Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ հանդիպում -քննարկում թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների հետ։Հանդիպումը կազմակերպված էր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում,”Ժառանգությունը և բնությունը” խորագրի ներքո։ Հանդիպման ընթացքում աշակերտները ընթերցեցին “Մաքուր Հայաստան” թեմայով իրենց շարադրությունները, ընթերցեցին նաև ընթերցարանի կողմից առաջարկած հայ և օտարազգի գրողների ստեղծագործություններից հատվածներ,որտեղ արծարծված էր մարդ բնություն,բնություն մարդ երևույթը։ Ընթերցանության ավարտից հետո աշակերտները զրուցեցին,քննարկեցին բնության ժառանգության և նրանց պահպանման խնդիրների թեմաներով։