Երանյան Հովհաննես “Ողորմություն Ֆրոսյային”, “Այլ ոտնահետքեր”

Սեպտեմբերի 9-ին մարզային գրադարանի “Վերնահարկ” սրահում արձակագիր Հովհաննես Երանյանի հետ անցկացված հանդիպումից հետո գրադարանի գրքային հավաքածուն համալրվեց գրողի պատմվածքների երկու գրքերով:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի քարտուղար Ա. Կարապետյանի բնութագրմամբ` “ազնվություն, շիտակություն, մարդկանց լույս ու հույս պարգևող” ստեղծագործողի երկու ժողովածուները, որոնց համակողմանի բնութագրմամբ հանդես եկավ ԳՊՄԻ Հայ գրականության դասախոս, դոցենտ Ա.Հակոբյանը, սիրով խորհուրդ ենք տալիս ընթերցել արձակ ժանրի սիրահար մեր ընթերցողներին, համոզված, որ յուրաքանչյուր ոք նրանցում կհանդիպի իրեն հոգեհարազատ հերոսների:

“Ողորմություն Ֆրոսյային” “Այլ ոտնահետքեր”