Զրույց-տեսություն

Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզային գրադարանի Մատենագիտական տեղեկատվության բաժնում անցկացվեց զրույց-տեսություն նվիրված ՀՀ անկախության օրվան: Զրույց-տեսությանը մասնակցում էին Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի 5րդ,6րդ և 7րդ դասարանի աշակերտները դասղեկների ուղղեկցությամբ: Զրույց-տեսության ընթացքում աշակերտները ասմունքեցին հայրենասիրական բանաստեղծություններ, պատասխանեցին թեմայի վերաբերյալ հարցերին:Դպրոցականները ծանոթացան նաև Մատենագիտական տեղեկատվության բաժնի թեմատիկ ցուցափեղկին: