Ժյուլ Վեռն ՛՛80 օր աշխարհի շուրջ՛՛

ԿԱԶԱ հիմնադրամի ֆրանսիացի կամավոր Սիհամն ավարտեց իր գործունեությունը Գյումրիում: Շիրակի մարզային գրադարանում կայացավ հանդիպում ֆրանկոֆոն և ոչ ֆրանկոֆոնների հետ ճամփորդության շուրջ՝ մեր բոլորիս կողմից հայտնի ստեղծագործության միջոցով…Ժյուլ Վեռն ՛՛80 օր աշխարհի շուրջ՛՛: Քննարկման սկզբում մասնակիցներն արտահայտեցին ստեղծագործության մասին իրենց կարծիքները, ներկայացրեցին իրենց նախընտրած հատվածները, այնուհետև, հանդիպումը ավարտեցին մի օրիգինալ վարժանքով: Այս հանդիպում- քննարկումը ևս համալրեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկու կառույցների միջև իրականացվող միջոցառումների շարքը: