Հերթական աշխատանքային այցը

09.09.2017.- Աշխատանքային և միաժամանակ ճանաչողական այցով “Շիրակի մարզային գրադարան” ՊՈԱԿ-ում հյուրընկալվել են ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության պահպանության և ժողովրդական արհեստների վարչության ներկայացուցիչներ Սևակ Ղազարյանը և Նազիկ Հովասափյանը: Գրադարանի անցած ուղու, ապագա ծրագրերի մասին հյուրերին ծանոթացրեց գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը:Հյուրերը շրջեցին գրադարանի բաժիններով, ծանոթացան նրանց ընթացիկ աշխատանքներին: Քննարկվեցին և նախանշվեցին ՇՄԳ հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր: