Հնագիտությունը պատմաբանի օգնական

Օրերս ՇՄԳ-ում անցկացվեց հերթական հանդիպում-միջոցառումը, այս անգամ «Հնագիտությունը պատմաբանի օգնական» խորագրով: Հանդիպումը վարում էր պատմական գիտությունների թեկնածու, հնագետ-պատմաբան Ինգա Ավագյանը: Միջոցառումը կազմակերպվել էր թիվ 6 հիմնական դպրոցի 6րդ և 9րդ դասարանի աշակերտների համար: Հանդիպման ընթացքում խոսվեց ընդհանուր հնագիտության մասին, ներկայացվեցին պատմական տվյալներ, ինչպես նաև Շիրակի մարզում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոների վերաբերյալ նյութեր: