Հոկտեմբերի 7

Հոկտեմբերի 7ին Շիրակի մարզային գրադարանը նշեց գրադարանավարի մասնագիտական տոնը: Այն հագեցած էր մի շարք իրադարձություններով: Օրը սկսվեց պարգևատրումներով: Շիրակի մարզպետի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին մարզային գրադարանը` մարզի գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և կազմավորման 20- ամյակի կապակցությամբ և գրադարանի փոխտնօրեն Գ.Գևորգյանը,շնորհակալագրի արժանացավ արվեստի բաժնի վարիչ Հ.Ավետիսյանը: Պարգևները հանձնեց մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:Մի շարք բաժիններ և աշխատակիցներ ևս արժանացան տնօրինության կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի: Օրվա շարունակությունը իր արտահայտությունը գտավ մանկագիր Ստեփան Միքայելյանի 80-ամյակի կապակցությամբ նրա հետ հանդիպումով: Հանդիպմանը մասնակցում էին ՀԳՄ անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ, որոնք իրենց ողջույնի խոսքերն ուղղեցին հոբելյարին:Միջոցառման մասնակից երեխաները թիվ 6 հիմնական դպրոցի 5րդ դասարանցիներն էին, ովքեր միջոցառումը դարձրեցին հիշարժան օր «բարի քեռիի» համար: Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին մանկագրի գեղեցիկ բանաստեղծություններից, գուշակեցին հանելուկների պատասխաններ, որոնք ընթերցում էր հենց ինքը հեղինակը: Հաջորդիվ երեխաները պատրաստել էին գեղեցիկ բեմականացում «Համերաշխ ընկերները» հեքիաթի հիման վրա: Տոնական օրը ավարտվեց հյուրասիրությամբ: