“Մոմիկ”

Սեպտեմբերի 27-ին Վերնահարկում տեղի ունեցավ հանդիպում “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության” հետ համատեղ, որի ընթացքում ներկայացվեց միջնադարի հայ ճարտարապետ, ծաղկող Մոմիկի կերտած պատմական մեծ արժեք ունեցող ճարտարապետական հուշարձանների մասին պատմող տեսանյութ: Մոմիկի մասին հակիրճ տեղեկատվությամբ հանդես եկավ ծառայության աշխատակից Անուշիկ Բորակյանը: