Սեմինար Ամերիկյան անկյունում

Շիրակի մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ մասնակցեցին Գյումրու ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի տարածքում գործող Ամերիկյան անկյունում “Armenian eBooks” թիմի կազմակերպած “Թերթելով էջերը. էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում» քառամսյա

ծրագրի վերաբերյալ սեմինար-քննարկմանը: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ-ում ամերիկյան ծրագրերի շրջանավարտների ասոցիացիայի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Սեմինարը վարում էին “Յավրուհրատ” նախագծի փորձագետներ Ռուբեն Միրաքյանը և Մարատ Յավրումյանը: “ՅԱՎՐՈՒՀՐԱՏ” նախագիծը նպատակ ունի Հայաստանում խթանել հայերեն էլեկտրոնային գրահրատարակչությունը `էլեկտրոնային գրքերի ստեղծումը և տարածումը: Գյումրիում անցկացված սեմինարի նպատակն էր մասնակիցներին ուսուցանել էլեկտրոնային գիրք ստեղծելու հմտություններ: