Վահան Տերյան “Անտիպ և անհայտ էջեր”

Գևորգ Էմին-Տերյան Վահան Տերյան.Անտիպ և անհայտ էջեր: (Նամակներ,հոդվածներ, գրախոսություններ).-Եր.:Տիգրան Մեծ,2014.-740էջ:
Գրքի անոտացիայում կարդում ենք. “Տարբեր պատճառներովՎահան Տերյանի կենսագրության բազմաթիվ մանրամասներ պահվել են յոթ փականի տակ,իսկ ստեղծագործություններն ամբողջությամբ չեն հրատարակվել: Գիրքը առաջին քայլն է լրացնելու այդ բացը:Այս գրքում կգտնեք`Վահան Տերյանի 6 անտիպ բանաստեղծություն, թարգմանություն, հարյուրավոր նամակներ, 8 հոդված,2 գրախոսություն,դիմում-հայտարարությունը, որով պոետը դուրս է գալիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, 13 հուշ`Վահան Տերյանի մասին,որոնք Հայաստանում գաղտնի են պահվել, ինչպես նաև Տերյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ”:
Գիրքը տրամադրվել է գրադարանի սպասարկման և ընթերցարանային բաժիններին` լայն ընթերցողներին սպասարկելու համար: