Օտար լեզուների եվրոպական օր

Հոկտեմբերի 2-ին Շիրակի մարզային գրադարանում անցկացված “Աշխարհի բացահայտումը լեզուների միջոցով” խորագրով միջոցառումը նվիրված էր օտար լեզուների Եվրոպական օրվան: Հանդիպումը կազմակերպել էր օտարալեզու գրականության բաժինը, մասնակցում էին թիվ 1 ավագ դրպոցի 9րդ դասարանցիները : Միջոցառման նպատակն էր` դպրոցականների մոտ խթանել օտար լեզուների ուսումնասիրման, օտար երկրների մշակույթների ճանաչողական մղումներ: Եվրոպական մի քանի երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա) մասին տեղեկատվությունը դպրոցականները ներկայացրեցին սլայդների զուգորդությամբ, ինչն ավելի ընկալելի դարձրեց ներկայացվող տեղեկույթը: