Մեր բաժինները

separator-01

Սպասարկման (աբոնեմենտային) բաժին

Սպասարկում է 16 և բարձր տարիքի ընթերցողների: Բաժնի գրքային հավաքածուն համընդհանուր բնույթի է, պարունակում է գրականության գիտության բոլոր ճյուղերի վերաբերյալ` հայերեն, ռուսերեն լեզուներով:

separator

Օտարալեզու գրականության բաժին

    Սպասարկում է  բոլոր ընթերցողներին, առանց որևէ սահմանափակման: Հավաքածուն համընդհանուր բնույթի է` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և մասնակի այլ օտար  լեզուներով (իսպաներեն, հոլանդերեն…):

separator

Գրքային հավաքածուների կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին

     Տնօրինում է  գրադարանի կրկնօրինակ գրքային հավաքածուն: Բաժինն ապահովում է ընթերցողների տեղեկատվական պահանջների բավարարում ՀՀ ազգային գրադարանի հավաքածուներից միջգրադարանային բաժնույթի միջոցով:
    Իրականացնում է նաև Շիրակի տարածաշրջանի բնակչության գրադարանային սպասարկում մարզային գրադարանի  հավաքածուներից` համայնքային  կենտրոնական գրադարանների միջոցով:

separator

Տնտեսական բաժին

    Զբաղվում է  գրադարանի շենքի պահպանության անվտանգության համակարգի անխափան գործունեության, տեխնիկական հագեցվածության, ջեռուցման լոկալ համակարգի շահագործման, սանիտարա-հիգենիկ պայմանների ապահովման, տարածքի բարեկարգման հարցերով:

separator

Այլ խմբերի սպասարկման բաժին

    Իրականացնում է քաղաքի հեռավոր թաղամասերի բնակիչների, հասարակական և այլ կազմակերպությունների շահառուների գրադարանային սպասարկում գրադարանից դուրս: Իրականացնում է նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց գրադարանային սպասարկում տներում` “Ընտանեկան գրադարանավար” ծրագրի շրջանակում:

separator

Մանկապատանեկան բաժին

      Սպասարկում է  նախադպրոցական տարիքից մինչև 15 տարեկան ընթերցողների և ընթերցանությունը ղեկավարողների (մանկավարժներ, ծնողներ և այլն): Գրքային հավաքածուն համընդհանուր բնույթի է: Դպրոցականների գրադարանային սպասարկումը կազմակերպվում է ըստ տարիքային հատկանիշի` նախադպրոցական և կրտսեր տարիքի, միջին և  բարձր դպրոցական տարիքային  խմբերում: Բաժնում իրականացվում են երեխաների ընթերցողական հետաքրքրությունների ուսումնասիրման, ընթերցանության ղեկավարման աշխատանքներ:

separator

Ընթերցարանի ենթաբաժին

     Բաժնի գրքային հավաքածուն բաղկացած է եզակի օրինակներից, որոնք օգտագործման են տրվում միայն ընթերցարանում (գրադարանից դուրս չեն տրվում): Սպասարկում է բոլոր ընթերցողներին առանց որևէ սահմանափակման: Իրականացվում է նաև անվճար սպասարկում համացանցի տեղեկատվական բազաներից:

separator

Արվեստի բաժին

     Ճյուղային բաժին է, այստեղ պահպանվում և սպասարկվում է միայն արվեստի ճյուղերի վերաբերյալ գրականություն`հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով: Սպասարկում է  բոլոր ընթերցողներին, առանց  որևէ սահմանափակման: Բաժնից հիմնականում օգտվում են  արվեստի բնագավառի մասնագետներ, Գյումրու Արվեստների ակադեմիայի, այլ բուհերի արվեստի ֆակուլտետների և արվեստի այլ հաստատությունների ուսանողներ:

 

separator

Գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի բաժին

     Իրականացնում է գրադարանի գրքային հավաքածուի էլեկտրոնային ցուցակի ստեղծման աշխատանքները: Բաժնում, Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ, իրականացվում է մարզային գրադարանի գրքային հավաքածուի մուտքագրման գործընթացը «Հայաստանյան  գրադարանների միացյալ ավտոմատացման ցանց»  ԱԼԵՖ  ծրագրով:

Համալրման և մշակման բաժին

Իրականացնում է գրադարանի գրքային հավաքածուի համալրման, մշակման, բաշխման գործընթացները, կազմակերպում և վարում է գրադարանի գրացուցակային համակարգը (համահավաք հաշվառական, ծառայողական ` այբբենական և կարգային), վարում է գրականության հաշվառման փաստաթղթերը:

separator

Մատենագիտական տեղեկատվության բաժին

     Իրականացնում է ընթերցողների տեղեկատվական սպասարկում, պատասխանում է ընթերցողների  բանավոր և գրավոր հարցումներին, ապահովում է տեղեկատվական ապարատի անընդհատ համալրման գործընթաց պարբերական մամուլից և նոր ստացումներից վերլուծական նկարագրությունների միջոցով:Բաժնում կազմում են հիշարժան տարեթվերի ամենամյա աշխատանքային օրացույց, գրքային հավաքածուների հանրայնացման նպատակով`թեմատիկ և նոր գրքերի տեսություններ, մատենագիտական ցանկեր:

separator

Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին

     Իրականացնում է  գրադարանի բաժինների ընթացիկ աշխատանքների կազմակերպման, մեթոդական ղեկավարման գործառույթ: Կազմակերպում է գրադարանավարների մասնագիտական գիտելիքների խորացման սեմինար պարապմունքներ, անհատական և խմբային խորհրդատվություններ: Իրականացնում է նաև մեթոդական աջակցություն մարզի  նախկին վարչատարածքային 5 համայնքների և Գյումրի քաղաքի գրադարաններին`անկախ գերատեսչական պատկանելիությունից:

 

separator