Պատմություն

separator-01

      “Շիրակի մարզային գրադարան” ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1997թ.: 1997-2012 թ.թ. գործել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-56 հասցեում անժամկետ վարձակալությամբ տրված բնակելի շենքի առաջին հարկի բացվածքում:
     2012թ. հոկտեմբերից գրադարանը տեղափոխվել է Աճեմյան-25 հասցե, ուր տարածք է հատկացվել “Կումայրի” արգելոցի հուշարձանային կառույց համարվող շենքում:
     Գրադարանին տրամադրված հատվածը վերականգնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից` Իտալիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:
     Եռահարկ (երկու հարկ և ձեղնահարկ) շենքում ձևավորվել են 11 բաժիններ, որոնց ժամանակակից գույքը և տեխնիկասարքավորումները տրամադրվել են ՀՀ մշակույթի նախարարության և հոլանդական “Ալվան ծաղիկ” բարեգործական կազմակերպության կողմից:

 

patmutyun

Շենքի պատմությունը

bookIcon2-01


Գրադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1895 թվականին հայտնի մեծահարուստ Խալաթյանցի կողմից: Այն իր ժամանակի հասարակական կառույցի փոքրաթիվ օրինակներից մեկն է: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո օգտագործվել է որպես բնակելի, ապա, մինչև 1988-ի երկրաշարժը, այստեղ գործել են Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության և երաժշտության ֆակուլտետները:

 

12
23
34
shenq (1)

Գրադարանային օրացույց

separatorbig-1

Գիրք նվիրելու օր

book123-01

 

Հայաստանում գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից` ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ : Այն նշվում է փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ, Հովհ.Թումանյանի ծննդյան օր:

Գրադարանային շաբաթ

book123-01

Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն առաջին անգամ անցկացվել է 2002-ին:
Առաջին տարվանից սկսած գրադարանային շաբաթն անցկացվում է գրադարանային միության կողմից առաջարկվող թեմաների շուրջ:
Ավանդաբար շաբաթ երեկոն հայտարարվում է Ընտանեկան ընթերցանության երեկո:

Գրադարանային երեկո

book123-01

Գրադարանային երեկոն անցկացվում է 2010թ. ՀՀ Մշակույթի նախարարի որոշմամբ.: 2010-2011թ.թ. գրադարանային երեկոն նշվել է գրադարանավարի օրը` հոկտեմբերի 7-ին: 2012թ. սկսած Գրադարանային երեկոն նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը «Հանդիպման վայրը` գրադարան» կարգախոսով, բացառությամբ 2015թ., որն ուներ նաև` “Դարձիր գրադարանի բարեկամ” կարգախոս: Գրադարանային երեկոն սկսվում է 18:00 –ին , ավարտվում 23:00-ին:

 

Գրադարանավարի օր

book123-01

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:
Այդ օրը հանրապետության գրադարաններն աշխատում էին մինչև երեկոյան ժամը 23:00, կազմակերպվում էին տարատեսակ միջոցառումներ:
2010թ. սկսած Գրադարանավարի օրը նշվում է որպես ոլորտի բոլոր աշխատողների համար մասնագիտական տոն, կազմակերպվում են հանդիսություններ, խրախուսվում են իրենց աշխատանքով աչքի ընկած գրադարանավարները: