Vivacell MTS-ի նվերը գրադարանին

Viva Cell MTS-ի հովանավորությամբ Շիրակի մարզային գրադարանը նվեր ստացավ Անտարես” հրատարակչության կողմից լույս ընծայված “Աշխարհի հայկական հուշարձանները” մատենաշարի

 4 և “Աշխարհի հայ երաժիշտները” մատենաշարի 2 հատորյակներից կազմված հավաքածու, 60 միավոր ընդհանուր քանակով:Ստացված գրքերից 24 միավորով համալրվեց Շիրակի մարզային գրադարանի գրքային հավաքածուն:
Որպես ոլորտի մեթոդական կենտրոն, Շիրակի մարզային գրադարանի միջոցով նույն
հրատարակությունների 6 հատորից բաղկացած մեկական հավաքածու, 36 միավոր ընդհանուր քանակով, հատկացվեց նաև մարզի 5 համայնքների կենտրոնական գրադարաններին և Գյումրու քաղաքային կենտրոնացված համակարգին: